Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կարանտինի մասին օրենքը
04/09/2020 18:46

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կարանտինի մասին օրենքը

Ազգային ժողովը 70 կողմ, 19 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նշենք, որ օրենքի ընդունումը ենթադրում է արտակարգ դրության ռեժիմը կարանտինով փոխարինելու հնարավորություն:

Կարանտին կարող է մտցվել առողջապահության նախարարություն առաջարկով մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից՝ վարակիչ հիվանդությունների տարածման և բռնկման, արտակարգ իրավիճակների դեպքում:

Կարանտին կարող է սահմանվել քաղաքի որոշակի մասում կամ որոշակի տարածքում, այդ թվում՝ ձեռնարկություններում և այլ տնտեսվարող սուբյեկտներում:

Կարանտին կարող է սահմանվել միայն մինչև վեց ամիս ժամկետով, սակայն այն կարող է երկարաձգվել մինչև 12 ամիս:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կարանտինի մասին օրենքը