04/09/2020 14:05
Վատ լինելու չափ կա, եթե այդ չափը անցնում են, պետք է հնչի այն, ինչ հնչում է. Մելքումյան
Լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների համագործակցությանը, նշեց, որ որոշակի քննարկումներ են ընթանում:
«Երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քննադատում է իշխանության գործելաոճը, դա ինքնանպատակ չէ: Միայն մենք չենք նկատում իշխանության սխալները, էլի քաղաքական ուժեր կան: Այն ուժերը, որոնք մատնանշում են այս սխալները, որոշակի քննարկումներ են ունենում և օրակարգ ձևավորում: Մենք ասում ենք, որ վատ լինելու չափ կա, եթե այդ չափը անցնում են, պետք է հնչի այն, ինչ հնչում է», - ասաց Մելքումյանը: