«Բարսելոնան» ցանկանում է գնել Տիագոյին, Կումանը՝ Վեյնալդումին
07/09/2020 19:55

«Բարսելոնան» ցանկանում է գնել Տիագոյին, Կումանը՝ Վեյնալդումին

«Բարսելոնայի» ղեկավարությունն ու նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը այլ կերպ են տեսնում կիսապաշտպանության ուժեղացումը:

Հոլանդացի մասնագետը ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումին, իսկ կատալոնացիները ցանկանում են «Բավարիայից» վերադարձնել Տիագո Ալկանտարային:

Ակումբի ղեկավարությունը փորձում է ճնշել Կումանին, որ նա փոխի իր կարծիքը, հայտնում է «Sport Bild»-ի լրագրող Թոբի Ալցաֆլը:

Բարսան արդեն կապվել է իր սանի շրջապատի հետ: Նրանով հետաքրքրվում է նաև «Լիվերպուլը»: