Ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հայցերը երբվանի՞ց կուղարկվեն դատարան
08/09/2020 12:39

Ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հայցերը երբվանի՞ց կուղարկվեն դատարան

«Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքն ամբողջ ծավալով մտավ ուժի մեջ, նշանակում է, որ հիմա դատախազության հատուկ ստորաբաժանումը կարող է սկսել ուսումնասիրույթունները, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա նշեց նաև, որ ուսումնասիրությունների ծավալը մեծ է և ակնկալել, որ, օրինակ, 2021 թ. առաջին եռամսյակից շուտ որևէ հայց կգնա դատարան՝ սխալ կլինի:

«Հիմա դատախազության գործունեության՝ հասարակության համար անտեսանելի հատվածն է: Տեսանելի հատվածին ականատես կլինենք 2021թ.», - ասաց Բադասյանը:

Ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հայցերը երբվանի՞ց կուղարկվեն դատարան