09/09/2020 11:40
Էլեկտրոնային շտեմարանի ներդրմամբ ավտոմեքենաների դիմապակիներին տեխնիկական զննության կտրոններ այլևս չեն լինի. Փոխնախարար
Էլեկտրոնային շտեմարանի ներդրմամբ ավտոմեքենաների դիմապակիներին տեխնիկական զննության կտրոններ այլևս չեն լինելու, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
«Ինչ վերաբերում է սակագնին, ապա այսօր կառավարության որոշմամբ հաստատված է առավելագույնը 8 հազար դրամ և 2500 դրամ՝ կտրոնի հետվերադարձի համար», - ասաց նա՝ հավելելով, որ նոր սակագնի ձևավորման համար համապատասխան հայտ պետք է ներկայացնեն ՀԾԿՀ:
ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը փոխնախարարից հետաքրքրվեց՝ արդյոք բավարար է տեխզննման կայանների թիվը:
Ի պատասխան Արմեն Սիմոնյանը տեղեկացրեց՝ այս պահի դրությամբ առկա է 39 լիցենզիա՝ մոտ 50 հոսքագծով, որտեղ հնարավոր է մեքենաների տեխզննում իրականցնել:
«Լրացուցիցչ 10-15 կայան պետք կլինի: Ապահովված է նաև մարզային բաշխվածությունը», - ասաց նա՝ բացառելով, որ մարզերից մեքենաները հասնեն Երևան՝ տեխզննություն անցնելու: