09/09/2020 18:45
Էրդողանն այլևս չկա. Իդլիբում թուրք գեներալ է մահացել
Թուրքական բանակի բրիգադային գեներալ Սեզգին Էրդողանը հանկարծակի հիվանդությունից հետո մահացել է Իդլիբում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարությանը:
«Բրիգադային գեներալ Սեզգին Էրդողանն իրեն վատ է զգացել սեպտեմբերի 9-ին՝ Իդլիբում գործողությունների տարածքում գտնվելու ընթացքում:
Իդլիբը Սիրիայի միակ շրջանն է, որի զգալի մասը դեռ վերահսկվում է ահաբեկչական խմբավորումների կողմից:
2017-ին նահանգում ստեղծվել է ապաէսկալացիայի հյուսիսային գոտի, որտեղ տեղափոխվել են ծայրահեղականներ, որոնք հրաժարվել են զենքը վայր դնել Դամասկոսի արևելյան Գութա արվարձանում և երկրի հարավային շրջաններում: