09/09/2020 19:35
AstraZeneca պատվաստանյութի փորձարկումները դադարեցվել են
AstraZeneca ընկերությունը հայտնել է, որ Օքսֆորդի համալսարանի մասնագետների հետ մշակվող կորոնավիրուսի ամենախոստումնալից պատվաստանյութի փորձարկումները դադարեցվել են:
Ինչպես նշվել է, դա պայմանավորված է այն փաստով, որ փորձարկման մասնակիցներից մեկի մոտ արձանագրվել են անցանկալի հետևանքներ: Դրանց հստակ պատճառը դեռ պարզ չէ:
Ընկերությունն այս պահին քննում է այս գործը: AstraZeneca-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ փորձարկումների կասեցումը նորմալ է նման իրավիճակներում:
Թե որքան կտևի փորձարկումների կասեցումը, դեռ պարզ չէ: Այնուամենայնիվ, փորձագետներն ամեն ինչ անում են, որպեսզի այս իրավիճակն աննշան ազդի դրանց ժամկետների վրա: