Արարատ Միրզոյանը կարգադրություն է ստորագրել ԱԺ աշխատակիցներին 30 տոկոսով պարգևատրելու մասին
11/09/2020 13:44

Արարատ Միրզոյանը կարգադրություն է ստորագրել ԱԺ աշխատակիցներին 30 տոկոսով պարգևատրելու մասին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրումների մասին հերթական կարդադրությունն է ստորագրել, որը տեղադրված է ԱԺ կայքում։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով` համաձայն հավելվածի:

2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. Գալստյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը», - նշված է ԱԺ նախագահի կարգադրության մեջ։

 

 

Արարատ Միրզոյանը կարգադրություն է ստորագրել ԱԺ աշխատակիցներին 30 տոկոսով պարգևատրելու մասին