Տիմատին բաժանվել է Ռեշետովայից
11/09/2020 20:03

Տիմատին բաժանվել է Ռեշետովայից

Մոդել Անաստասիա Ռեշետովան Instagram-ում պատմել է ռեփեր Տիմատիից բաժանվելու մասին:

Նրա խոսքով՝ իրենք այլևս ամուսիններ չեն և միասին չեն ապրում:

«Հիանալի 6 տարիներ էին՝ մեր հանդիպման պահից մինչև այս ամառ: Մենք լավագույն ընկերներ, սիրահարներ, գործընկերներ էինք», - գրել է մոդելն՝ ավելացնելով, որ կյանքի հանդեպ նրա հայացքեները փոխվել են: 

Ռեշետովան ընդգծել է, որ կողմնակի անձինք ներգրավված չեն եղել նրանց բաժանման մեջ: Նրա խոսքով՝ ինքը և Տիմատին կշարունակեն միասին մեծացնել որդուն՝ Ռատմիրին: 

Տիմատին ունի նաև դուստր՝ մոդել Ալյոնա Շիշկովայի հետ նախկին հարաբերությունից:

Տիմատին բաժանվել է Ռեշետովայից