Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 28,4 միլիոնը
12/09/2020 10:18

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 28,4 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսային պանդեմիայի սկզբից ի վեր վարակվածների թիվը  հասել է 28 481 413-ի, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը:

Վարակի զոհերի թիվն աշխարհում հասել է 915 356-ի: Ապաքինվել է 19.2 միլիոն մարդ:

Վարակակիրների թվով առաջատար են Միացյալ Նահանգները,  Հնդկաստանը և Բրազիլիան:

ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի ընդհանուր առմամբ  6 443 743 դեպք, մահացել է 192 979-ը, ապաքինվել է ավելի քան 2.4 միլիոն մարդ: