Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է Մինսկում տեղի ունեցած հրաձգության փաստը
14/09/2020 11:02

Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է Մինսկում տեղի ունեցած հրաձգության փաստը

Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է Մինսկում բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած հրաձգության փաստը և հաղորդել ավելի քան 400 ձերբակալվածի մասին:

Գերատեսչության տվյալներով՝ իրավապահներից մեկը պոմպային հրազենից նախաշգուշական կրակոց է արձակել դեպի օդ: Դա տեղի է ունեցել այն պահին, երբ ցուցարարները փորձել են ազատել ձերբակալվածներին ոստիկանների ձեռքերից:

Ընդ որում, այնտեղ ևս մեկ անգամ հերքել են  իրավապահ մարմինների կողմից լուսաձայնային նռնակների կիրառումը:

Մինսկում սեպտեմբերի 13-ի դրությամբ բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցների թիվը գերազանցում է 400-ը:

Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է Մինսկում տեղի ունեցած հրաձգության փաստը