14/09/2020 15:12
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 57 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 57 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 18 հազար 635 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5509 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 1 միլիոն 68 հազար 320 դեպք: