14/09/2020 16:11
ՍԴ ապագա կառուցվածքում իմ նման անձնավորությունը պետք է լինի, որ կարողանա հակակշռել երկու թևերը. Արթուր Վաղարշյան (Տեսանյութ)
Ելույթը պետք է առարկայական լինի, ԱԺ ամբիոնից հայտարարեց ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ դատական համակարգի վերաբերյալ քննադատություններին։
«Երեխա չեմ, բավական հասուն մարդ եմ։ Այս ստեղծված իրավիճակում, համոզված եմ, որ ՍԴ ապագա կառուցվածքում իմ նման անձնավորությունը պետք է լինի, որ կարողանա հակակշռել երկու թևերը։ Եթե չունենայի այդ համոզմունքը, որ կարող եմ դա անել, այստեղ չէի լինի» , - ասաց Արթուր Վաղարշյանը։
Նա նշեց, թե որևէ կուսակցության անդամ չէ։
«Թե չէ Ձեր ելույթից հետո մարզում նստած մեկը կմտածի՝ էս հակահեղափոխականին բերել էին, ուզում էին ընտրել, Արման Բաբաջանյանն էլ կանխեց», - ասաց Արթուր Վաղարշյանը։
Մանրամասները՝ տեսանյութում