14/09/2020 12:53
Կառավարության դեմ ամեն օր ալիք է բարձրանում. վիճակն ահավոր է ու ավելի ահավոր է լինելու. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)
Կառավարության դեմ ամեն օր ալիք է բարձրանում, Իջևանում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Պետական պարտքն ավելացել է, լավ, ո՞ւր է օգտագործվել էդ գումարը։ Իշխանության պատասխանատուները պետք է լինեն փորձառու մարդիկ, պետք է տիրապետեն ոլորտին», - ասել է նա։
Գագիկ Ծառուկյանը նշել է, որ եթե իշխանությունը «կարողանա մարդու մատից փուշ հանել, ամեն ինչն էլ կդզվի»։
«Վիճակն ահավոր է ու ավելի ահավոր է լինելու», - ասել է ԲՀԿ առաջնորդը։