Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսային վարակի 17 նոր դեպք է հայտնաբերվել
15/09/2020 13:50

Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսային վարակի 17 նոր դեպք է հայտնաբերվել

Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19 վարակի 17 նոր դեպք է գրանցվել. ութ հիվանդ՝ ակտիվ վիճակում է և 9-ը՝ առանց ախտանշանների, բոլոր դեպքերը «բերվել են այլ երկրներից»,  հայտնում է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն:

Մահվան ելքով դեպքեր չկան:

Նախորդ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 49 դեպք՝ 10 ակտիվ և 39 ասիմպտոմատիկ, բոլորը ներկրվել են այլ երկրներից:

Անցյալ տարվա դեկտեմբերից Չինաստանում կորոնավիրուսի զոհ է դարձել 4634 մարդ, գրանցվել է վարակման 85202 ակտիվ դեպք, որից 2 653-ը՝ բերված այլ երկրներից:

Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսային վարակի 17 նոր դեպք է հայտնաբերվել