.jpg)
15/09/2020 15:17
Արկադի Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը։
ԱԺ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր։
Արկադի Խաչատրյանի օգտին քվեարկել է 96 պատգամավոր, դեմ՝ 4։