Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանն ընտրվեցին ՍԴ դատավորներ
15/09/2020 12:45

Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանն ընտրվեցին ՍԴ դատավորներ

Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցությունը փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրեց Սահմանադրական դատարանի երեք դատավորի։

Այսպիսով, ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է 84 պատգամավոր, դեմ՝ 2։

Արթուր Վաղարշյանի օգտին քվեարկել է 86 պատգամավոր, դեմ՝ 1։

Էդգար Շաթիրյանի օգտին քվեարկել է 85 պատգամավոր, դեմ՝ 3։

ՍԴ դատավորներն իրենց լիազորությունները կստանձնեն ԱԺ-ում երդվելուց հետո։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը։

Նշենք նաև, որ Կոռուպցիայի կանխալգելման հանձնաժողովը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ՍԴ թեկնածուների կողմից հրապարակվել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։

Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանն ընտրվեցին ՍԴ դատավորներ