15/09/2020 11:33
Գուցե ԱԺ երկու խմբակցությունները գոհ են դատաիրավական համակարգում ստեղծված իրավիճակից. Մակունց
Նրանք փոփոխությունների հետ կապված որևէ կերպ չեն ցանկանում իրենց որոշումն արտացոլել քվեարկությունում, թեկուզ դեմ քվերակությամբ, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորների քվերակությանը «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների չմասնակցելու հանգամանքին:
«Դա գուցե նշանակում է, որ երկու խմբակցությունները գոհ են դատաիրավական համակարգում ստեղծված իրավիճակից: Սա իմ ենթադրությունն է», - ավելացրեց Մակունցը:
Հիշեցնենք, որ խորհրդարանում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: