15/09/2020 10:29
Խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավորներ են ընտրում
Խորհրդարանում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության փակ գաղտնի քվեարկությունը:
Քվեարկությունը մեկնարկել է ժամը 10:10-ին, կտևի մինչև 10:40:
Նշենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախօրեին՝ թեկնածուների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեցին, որ քվեարկությանը չեն մասնակցելու։
Սահմանադրական դատարանի դատավորի երեք թափուր տեղի համար առաջադրված թեկնածուներն են Արթուր Վաղարշյանը, Երվանդ Խունդկարյանը և Էդգար Շաթիրյանը։