14/09/2020 11:21
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրությանը
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ՍԴ դատավորների ընտրությանը, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Այստեղ հստակ ընթացակարգեր են խախտված: Կա պառլամենտական քաղաքական մշակույթ, որ ներկայացնող սուբյեկտը և նաև իրենց թեկնածուները պետք է շահագրգիռ լինեն խորհրդարանում ներկայացված ոչ միայն մեծամասնության, այլև փոքրամասնության խմբակցություններին ներկայացնել իրենց տեսլականը, պատասխանել հարցերին», - ասաց նա:
Զոհրաբյանը նկատեց, որ իր գործունեության ժամանակ չի եղել դեպք, երբ գնան, խնդրեն թեկնածուին իրենց հետ հանդիպել.
«Թեկնածուները, որոնք ակնկալում են նաև մյուս խմբակցությունների քվեն, իրենք պետք է շահագրգիռ լինեն հանդիպումներ նախաձեռնել»: