Յոսիհիդե Սուգան հաստատվել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում
16/09/2020 11:36

Յոսիհիդե Սուգան հաստատվել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում

Ճապոնիայի խորհրդարանի ճնշող մեծամասնությունը պաշտպանել է Յոսիհիդե Սուգայի թեկնածությունը որպես նոր վարչապետ:

Քվեարկության արդյունքների համաձայն՝ Սուգայի թեկնածությունը պաշտպանել է Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի 465 անդամներից 314-ը:

Օգոստոսի 28-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է պաշտոնաթող լինելու մտադրության մասին՝ առողջական խնդիրների պատճառով: Նա նշել է, որ կշարունակի ղեկավարել երկրի կառավարությունը, քանի դեռ չի որոշվել իր իրավահաջորդը:

Աբեի իրավահաջորդը կծառայի վարչապետի պաշտոնում մինչև իր լիազորությունների ավարտը՝ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք նշանակված են 2021-ի աշնանը:

Յոսիհիդե Սուգան հաստատվել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում