Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը հասնում է 935 հազարի
16/09/2020 14:31

Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը հասնում է 935 հազարի

Աշխարհում կորոնավիրուսային պանդեմիայի սկզբից ի վեր վարակվածների թիվը  հասել է  29 571 333-ի, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը:

Վարակի զոհերի թիվն աշխարհում հասել է 934 986-ի: Ապաքինվել է 20 միլիոն մարդ:

Վարակակիրների թվով առաջատար են Միացյալ Նահանգները,  Հնդկաստանը և Բրազիլիան:

ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի ընդհանուր առմամբ  6 605 733 դեպք, մահացել է 195 915-ը, ապաքինվել է ավելի քան 2.5 միլիոն մարդ: