.jpg)
16/09/2020 11:30
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2758-ի, հայտնում է Stopcov.ge մասնագիտացած կայքը:
Վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 196 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորանավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ, ապաքինվել՝ 1412-ը:
Նշվում է նաև, որ կարանտինացված է 6633 մարդ: