Փաշինյանն ու Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամը քննարկել են Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը
16/09/2020 17:41

Փաշինյանն ու Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամը քննարկել են Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անձամբ իր և կառավարության համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ ազդակիր համայնքների հավասարակշռված շահն է, ու բոլոր որոշումներն ընդունվելու են այս համատեքստում: 

Փաշինյանն ու Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամը քննարկել են Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը