ԿԳՄՍ նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը չի ներկայացվի. ԱԺ-ն մերժեց նրա հրաժարականի հարցապնդումը
17/09/2020 10:34

ԿԳՄՍ նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը չի ներկայացվի. ԱԺ-ն մերժեց նրա հրաժարականի հարցապնդումը

Խորհրդարանում քվերակության դրվեց «ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու» մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը:

Կողմ 35, դեմ՝ 84 արդյունքներով որոշումը չընդունվեց:

Ի դեպ՝ նախարարը քվեարկությանը ներկա չէր: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց՝ Հարությունյանին հայտնել է, որ ԱԺ գալու անհրաժեշտություն չկա:

«Գործից «կտրելն» այս սեպտեմբերյան օրերին համարել եմ ոչ նպատակահարմար: Կարծում եմ՝ իմաստ չկար», - ասաց ԱԺ նախագահը: