17/09/2020 18:59
Բելգորոդում օդանավը վայրէջք կատարելիս բախվել է թռչուններին
Օդանավը վնասվածքներ է ստացել, երբ Բելգորոդի օդանավակայանում վայրէջք կատարելիս բախվել է թռչունների երամին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Մոսկվայի միջմարզային տրանսպորտային դատախազությանը:
Նշվում է, որ մարդիկ չեն տուժել:
Իսկ ահա օդանավը դադարեցրել է թռիչքների սպասարկումը. վայրէջքից հետո պարզվել է, որ այն անսարքություն ունի:
Ներկայումս պարզվում են դեպքի պատճառներն ու հանգամանքները: