Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 144 մարդ է մահացել
19/09/2020 13:23

Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 144 մարդ է մահացել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 144 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 19 339 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու  6065 նոր դեպք:

Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր  1 097 251 դեպք:

Մեկ օրում ապաքինվել է 5255 մարդ՝ ընդհանուր առմամբ, 906 462 պացիենտ:

Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 144 մարդ է մահացել