19/09/2020 23:32
Հրդեհ՝ Մատենադարանի հետնամասում. դեպքի վայրում աշխատում են վեց մարտական հաշվարկ և փրկարարական խմբեր (Տեսանյութ)
Սեպտեմբերի 19-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից՝ երկու փրկարարական խմբեր, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։08-ին։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 2 հա խոտածածկույթ։