Չինաստանում հինգ մարդ է վիրավորվել դանակով հարձակման հետևանքով
21/09/2020 10:28

Չինաստանում հինգ մարդ է վիրավորվել դանակով հարձակման հետևանքով

Չինաստանի Գուանչժոու քաղաքում հինգ մարդ է վիրավորվել դանակով հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է Global Times թերթը՝ հղում անելով տեղի ոստիկանության տվյալներին:

Պարզաբանվում է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել մանկապարտեզի հարևանքությամբ: Վիրավորները հոսպիտալացվել են, նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հանցագործության համար կասկածվողը ձերբակալվել է: