Բելառուսում Արդարադատության երթի ընթացքում առնվազն 230 մարդ է ձերբակալվել
21/09/2020 12:51

Բելառուսում Արդարադատության երթի ընթացքում առնվազն 230 մարդ է ձերբակալվել

Առնվազն 230 մարդ բերման է ենթարկվել սեպտեմբերի 20-ին Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում: Այս մասին հայտնում է TUT.BY հեռուստաալիքը՝ հղում անելով «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնին:

Ժամը 23: 20-ի դրությամբ՝ Մինսկում բերման է ենթարկվել 167 մարդ, այդ թվում` հայտնի պլաստիկ վիրաբույժ Ալեքսեյ Դուժին, Սվետլանա Տիխանովսկայայի վստահելի Օլեգ Մոիսեևը, լուսանկարիչ և վավերագրական կինոնկարիչ Նիկոլայ Մամինովը, ինչպես նաև Բելառուսի  հեռուստառադիոընկերության պաշտոնաթող աշխատակից, «Ոչ հեռուստատեսությամբ» Youtube ալիքի հեղինակ Սերգեյ Կոզլովիչը:

Մարզերում իրավապաշտպանները տեղեկություններ ունեն 69 ձերբակալվածի մասին:

Երեկ Մինսկում անցկացվել է ընդդիմության ավանդական կիրակնօրյա ցույցը, որին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ: Այս անգամ այն   ստացել է Արդարության երթ անվանումը:

Բելառուսում Արդարադատության երթի ընթացքում առնվազն 230 մարդ է ձերբակալվել