Ես Հայաստանի պատմությունը բաժանում եմ երկու խմբի՝ 2018-ից առաջ ու 2018-ից հետո. Նիկոլ Փաշինյան
21/09/2020 12:28

Ես Հայաստանի պատմությունը բաժանում եմ երկու խմբի՝ 2018-ից առաջ ու 2018-ից հետո. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը։

Վարչապետն ասաց, թե այս ռազմավարության տակ լինելու է ու կա գաղափար, կա տեսլական, կա գործողություն։

«Այս պահից սկսած կառավարության ցանկացած որոշում ու գործողություն պետք է միտված լինի այս գաղափարի իրականացմանը», - նշեց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ռազմավարությունը ժողովուրդը պետք է համարի իրենը։

«Ամենակարևոր գաղափարական հիմքը վերջերս ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունն է, որի առաջաբանում պատմության մեջ առաջին անգամ մենք արձանագրել ենք, թվարկել ենք մեր ազգային արժեքները», - ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ 2050 թվականի ռազմավարության տեսանկյունից առանձացրել են չորս առաջնորդող արժեք՝ հայոց պետականությունը, կրթությունը, անհատը, աշխատանքը։

Վարչապետն ասաց, որ ինքը Հայաստանի պատմությունը բաժանում է երկու խմբի՝ 2018 թվականից առաջ ու 2018 թվականից հետո։

«2018 թվականից հետո ի՞նչ տեղի ունեցավ. ՀՀ քաղաքացին, անհատը հասկացավ, որ ինքը որոշիչ ուժ է», - ասաց նա։

Ես Հայաստանի պատմությունը բաժանում եմ երկու խմբի՝ 2018-ից առաջ ու 2018-ից հետո. Նիկոլ Փաշինյան