Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք
21/09/2020 12:20

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3695-ի, հայտնում  է Stopcov.ge մասնագիտացած կայքը:

Վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 193 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորանավիրուսի հետևանքով մահացել է 20 մարդ, ապաքինվել՝ 1534-ը:

Նշվում է նաև, որ կարանտինացված է 4988 մարդ:

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք