ԱՀԿ-ն թույլ է տվել COVID-19-ը բուժել խոտաբույսերով
21/09/2020 16:30

ԱՀԿ-ն թույլ է տվել COVID-19-ը բուժել խոտաբույսերով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն է տվել  COVID-19-ի բուժման համար աֆրիկյան բուժիչ խոտաբույսերի երրորդ փուլային կլինիկական փորձարկմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

ԱՀԿ-ն հաստատել է կլինիկական փորձարկումների տվյալների և անվտանգության մոնիտորինգի հանձնաժողովի ստեղծման համար փորձնական արձանագրությունը, կանոնադրությունը և գործունեության կանոնները:

«Կլինիկական փորձարկումների երրորդ փուլը կարևոր է լինելու աֆրիկյան խոտաբույսերի վրա հիմնված նոր դեղամիջոցի անվտանգության և արդյունավետության լիարժեք գնահատման համար»,- հայտնել են ԱՀԿ-ից:

ԱՀԿ-ն թույլ է տվել COVID-19-ը բուժել խոտաբույսերով