Սնոուդենը համաձայնել է Վաշինգտոնին 5 միլիոն դոլար վճարել իր գրքի վաճառքից և ելույթներից
22/09/2020 10:34

Սնոուդենը համաձայնել է Վաշինգտոնին 5 միլիոն դոլար վճարել իր գրքի վաճառքից և ելույթներից

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը համաձայնել է ավելի քան 5 միլիոն դոլար վճարել ԱՄՆ կառավարությանը՝ իր գրքի վաճառքից և ելույթներից: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով դատական   փաստաթղթերին:

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Սնոուդենի դեմ դատական  հայց էր ներկայացրել՝ կապված իր «Անձնական գործ» գրքի հրապարակման հետ՝ չբացահայտելու պարտավորությունները խախտելու համար: Վիրջինիայի դատարանը վճռել էր, որ կառավարությունն իրավունք ունի ստանալու գրքի վաճառքից ստացված հասույթը:

Հեռուստաալիքի տվյալով՝ մինչ օրս Սնոուդենը գրքի վաճառքից վաստակել է 4,2 միլիոն դոլար, բացի այդ հաղորդվում է, որ նա 56 անգամ ելույթ է ունեցել վարձատրության դիմաց՝ վաստակելով 1,03 միլիոն դոլար:

Սնոուդենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պայմանավորվել են, որ գումարը մուտք կգործի հավատարմագրային հաշվին, հայտնում է հեռուստաալիքը:

Սնոուդենը համաձայնել է Վաշինգտոնին 5 միլիոն դոլար վճարել իր գրքի վաճառքից և ելույթներից