Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի ուղղությամբ անհայտ անձը կրակ է բացել
22/09/2020 10:44

Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի ուղղությամբ անհայտ անձը կրակ է բացել

Սան Ֆրանցիսկոյում Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը կրկին թիրախավորվել է:

«Ասպարեզ»-ի փոխանցմամբ, ոստիկանության տվյալների համաձայն, շաբաթ առավոտյան անհայտ անձը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ և վնասել ցուցանակը:

Տուժածներ չկան:

Հիշեցնենէ՝ հուլիսին Սան Ֆրանցիսկոյի նույն դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել, մասնավորապես, պատերին գրվել էին հայհոյանքներ և պատկերվել էր Ադրբեջանի դրոշը:

Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի ուղղությամբ անհայտ անձը կրակ է բացել