Սուարեսը պաշտոնապես «Բարսելոնայից» տեղափոխվել է «Ատլետիկո»
24/09/2020 11:56

Սուարեսը պաշտոնապես «Բարսելոնայից» տեղափոխվել է «Ատլետիկո»

Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը հայտարարել է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելու մասին: Այս մասին հաղորդվում է ակումբի պաշտոնական կայքում:

««Բարսելոնան» իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում Լուիս Սուարեսին նվիրվածության համար և մաղթում ամենայն բարիք ապագայի համար», - ասված է հայտարարության մեջ:

«Ատլետիկոն» 33-ամյա հարձակվողի տեղափոխության համար կվճարի 6 միլիոն եվրո տարբեր բոնուսներով:

Սուարեսը պաշտոնապես «Բարսելոնայից» տեղափոխվել է «Ատլետիկո»