ՍԴ նիստը կրկին ընդմիջվեց, կշարունակվի վաղը. նախագահի միակ թեկնածուն այս պահին Երվանդ Խունդկարյանն է
24/09/2020 18:37

ՍԴ նիստը կրկին ընդմիջվեց, կշարունակվի վաղը. նախագահի միակ թեկնածուն այս պահին Երվանդ Խունդկարյանն է

ՍԴ-ում աշխատանքային նիստն ընդմիջվեց, կշարունակվի վաղը՝ 10։30-ին , լրագրողներին ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Նա ասաց, որ քվեարկություն տեղի չի ունեցել, ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել է ևս մեկ թեկնածու, որը, սակայն, ինքնաբացարկ է ներկայացրել։

Շաթիրյանը հաստատեց, որ ինքնաառաջադրված թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է։

Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին: ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը տեղի կունենա փակ  գաղտնի քվեարկությամբ:

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրել է Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին :

Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ Կառավարությունը:

 

ՍԴ նիստը կրկին ընդմիջվեց, կշարունակվի վաղը. նախագահի միակ թեկնածուն այս պահին Երվանդ Խունդկարյանն է