Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա. Ծառուկյան (Տեսանյութ)
25/09/2020 10:10

Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա. Ծառուկյան (Տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ներկայացավ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր, որտեղ քննվում է նրան կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը:

«Ծառուկյանին ի՞նչ է եղել՝ տրամադրությունը բարձր չլինի», - ի պատասխան լրագրողների հարցերին ասաց նա:

Ծառուկյանը շարունակեց պնդել, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը երբևէ այնքան վատ չի եղել, որքան հիմա է՝ ավելացնելով, որ իր ասածին տեր է:

Իրեն կալանավորելու մասին հարցին էլ այսպես պատասխանեց. «Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա»: 

Ի պատասխան դիտարմանը, թե լուրեր կան, որ որոշ պաշտոնյաներ ուղղորդել են դատարանին, Ծառուկյանն ասաց, որ դատական գործընթացը ցույց կտա:

Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա. Ծառուկյան (Տեսանյութ)