Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել, դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել. Փաստաբան (Տեսանյութ)
25/09/2020 12:12

Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել, դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել. Փաստաբան (Տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Որոշումն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի 13։30-ին», - ասաց փաստաբանը։

Սարգսյանը չի բացառում, որ նաև մեղադրողներին ինքնաբացարկի միջնորդություն կհայտնեն:
 
«Իրավիճակը ցույց կտա», - ասաց Երեմ Սարգսյանը։
 
Նա նշեց, թե իրենց ունեցած տեղեկություններով՝ ամեն ինչ արվելու է, որպեսզի Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը բավարարվի։
 
«Այս արագությունը միտված է դրան, այսինքն՝ նպատակը մեկն է՝ հնարավորինս շուտ կալանավորել», - ասաց Երեմ Սարգսյանը։

Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել, դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել. Փաստաբան (Տեսանյութ)