.jpg)
25/09/2020 23:12
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում քիչ առաջ հրապարակվեց դատարանի որոշումը, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է։
Նման միջնորդությամբ դատարան էր դիմել ԱԱԾ-ն։
Նրա փաստաբանը լրագրողներին ասաց, որ Ծառուկյանն այժմ գտնվում է ԱԱԾ-ում։
Նա նաև նշեց, որ դատարանը հիմնավորում չի կարողացել ներկայացնել, որ Ծառուկյանը քննության ընթացքում խոչընդոտելու փորձ արած լինի:
«Քանի որ սա քաղաքական պատվեր է, դատարանը թքած է ունեցել արդարադատության սկզբունքների վրա: Իշխանությունները իրենց ոտքերը սրբեցին արդարադատության վրա: Նրանք սրա պտուղները չեն մարսելու, դա ես իրենց խոստանում եմ», - ասաց Տոնոյանը:
Հնարավո՞ր է Ծառուկյանին մանդատից զրկեն՝ ի պատասխան՝ պատգամավորը ընդգծեց, որ իշխանության ներկայացուցիչները իրենց մանկության չկատարված երազնանքերը բավարարելու համար ընդունակ են ամեն քայլի. «Ես որևէ անօրինական քայլ չեմ բացառում, բայց, այդուամենայնիվ, մենք հակաօրինական որևէ գործընթաց նրանց թույլ չենք տալու»։
Իվետա Տոնոյանը նաև բարձրաձայնեց, որ քաղաքական թիմը Ծառուկյանից հստակ հանձնարարականները ստացել է. «Մենք մեր անելիքները հստակ պատկերացնում ենք և իրականացնելու ենք»:
Նման միջնորդությամբ դատարան էր դիմել ԱԱԾ-ն։
Նրա փաստաբանը լրագրողներին ասաց, որ Ծառուկյանն այժմ գտնվում է ԱԱԾ-ում։
«Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է երկու ամսով: Որոշումը կանխատեսելի է եղել, այդ իսկ պատճառով Ծառուկյանը մինգամից գնացել է ԱԱԾ: Որոշումը բողոքարկվելու է, այն համարում ենք անօրինական», - ասաց նա։
Այս պահին ԱԱԾ-ի մոտ են հավաքվել Ծառուկյանի աջակիցները՝ վանկարկելով «Ծառուկյան» և «Նիկոլ, հեռացիր»։
ԱԱԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը ասաց, որ Ծառուկյանը թիմակիցներին հորդորել է չընկճվել, պայքարն ավարտին հասցնել: Տոնոյանը նշեց, որ իրենց հետագա քայլերի մասին կտեղեկացնեն վաղը՝ և եռյակի, և ԲՀԿ խորհրդի ձևաչափով:
Նա նաև նշեց, որ դատարանը հիմնավորում չի կարողացել ներկայացնել, որ Ծառուկյանը քննության ընթացքում խոչընդոտելու փորձ արած լինի:
«Քանի որ սա քաղաքական պատվեր է, դատարանը թքած է ունեցել արդարադատության սկզբունքների վրա: Իշխանությունները իրենց ոտքերը սրբեցին արդարադատության վրա: Նրանք սրա պտուղները չեն մարսելու, դա ես իրենց խոստանում եմ», - ասաց Տոնոյանը:
Հնարավո՞ր է Ծառուկյանին մանդատից զրկեն՝ ի պատասխան՝ պատգամավորը ընդգծեց, որ իշխանության ներկայացուցիչները իրենց մանկության չկատարված երազնանքերը բավարարելու համար ընդունակ են ամեն քայլի. «Ես որևէ անօրինական քայլ չեմ բացառում, բայց, այդուամենայնիվ, մենք հակաօրինական որևէ գործընթաց նրանց թույլ չենք տալու»։
Իվետա Տոնոյանը նաև բարձրաձայնեց, որ քաղաքական թիմը Ծառուկյանից հստակ հանձնարարականները ստացել է. «Մենք մեր անելիքները հստակ պատկերացնում ենք և իրականացնելու ենք»:
Նա նաև բացառեց քաղաքական թմից արտահոսքը՝ ընդգծելով, որ թիմակիցները կանգնած են Ծառուկյանի թիկունքին:
Իսկ կառավարության 100 տոկոսանոց կազմի, այդ թվում Նիկոլ Փաշինյանի հեռացումը նա այլևս հրամայական է համարում:
Իսկ կառավարության 100 տոկոսանոց կազմի, այդ թվում Նիկոլ Փաշինյանի հեռացումը նա այլևս հրամայական է համարում:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրել Ազգային անվտանգության ծառայությունը։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով, այն է՝ ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը:
Այսօր լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն իրեն կալանավորելու մասին հարցին ի պատասխան ասել էր. «Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա»: