Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ փոխգնդապետ. ՌԱԶՄ.info
27/09/2020 16:48

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ փոխգնդապետ. ՌԱԶՄ.info

Հայտնի են դառնում ադրբեջանական կորուստների մասին առաջին տեղեկությունները, այդ մասին գրում է ՌԱԶՄ.info-ն՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին:

Ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը հայտնում է կորուստներից մեկի անունը՝ 1980թ․ ծնված փոխգնդապետ Մեհման Միրազիզ օղլու Շիրվանով (Mehman Mirəziz oğlu Şirvanov):

Ավելի վաղ՝ ադրբեջանական սոցցանցերում գրառումներ եղան Շիրվանովի սպանվելու մասին: Շիրվանովը Լենքորանի բնակիչ էր։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժ․ 07։10-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով անցել է հարձակման։

Հայաստանի և Արցախի Հանրապետություններում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ փոխգնդապետ. ՌԱԶՄ.info