«Մեր երեխաները իրավունք ունեն ապրել խաղաղության պայմաններում, այլ ոչ թե թաքնվել ապաստարաններում». Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը
27/09/2020 15:39

«Մեր երեխաները իրավունք ունեն ապրել խաղաղության պայմաններում, այլ ոչ թե թաքնվել ապաստարաններում». Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանին տտիրող իրավիճակին։

«Այսօր առավոտյան արթնացել եմ՝ տեղեկանալով ադրբեջանական բանակի մասսայական հարձակման մասին Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ (դե ֆակտո, անկախ հանրապետություն, որտեղ բնակվում են հայեր): 

Նրանք թիրախավորել են Ստեփանակերտի և շրջակա տարածքների խաղաղ բնակչությանը:

Կոչ եմ անում միջազգային հանրությանը ՝ անհապաղ ոտքի կանգնել և աջակցել զինված գործողությունների դադարեցմանը, որոնք ուղղված են տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։

Մենք ունենք անքակտելի իրավունք ապրելու մեր հայրենիքում առանց էքսզիստենցիալ սպառնալիքի:

Մեր երեխաները իրավունք ունեն ապրել խաղաղության պայմաններում, այլ ոչ թե թաքնվել ապաստարաններում:

Ես միշտ իմ ազգի կողքին եմ», - ֆեյսբուքյան  իր էջում գրել է Մխիթարյանը:

«Մեր երեխաները իրավունք ունեն ապրել խաղաղության պայմաններում, այլ ոչ թե թաքնվել ապաստարաններում». Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը