.jpg)
27/09/2020 13:23
Հակառակորդն առավոտյան հրթիռահրետակոծության գործողություններ է իրականացրել նաև ՀՀ Վարդենիսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջ երկայնքով է լարվածությունը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության գործողությունները, որոնք հիմնականում ուղղված են եղել Արցախի ուղղությամբ, նաև եղել են ՀՀ տարածքում՝ Վարդենիսի ուղղությամբ», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։