Ադրբեջանի գործողությունները վաղուց պլանավորված են եղել. ՀՀ ՊՆ
27/09/2020 10:12

Ադրբեջանի գործողությունները վաղուց պլանավորված են եղել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել, այս  մասին տեղեցկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր», -  գրել է նա:

Ադրբեջանի գործողությունները վաղուց պլանավորված են եղել. ՀՀ ՊՆ