Այս պահին կարևոր է Արցախի միջազգային ճանաչումը. Մասիս Մայիլյան
28/09/2020 00:25

Այս պահին կարևոր է Արցախի միջազգային ճանաչումը. Մասիս Մայիլյան

Միջազգային ճանաչումը կլինի այն զսպող քայլը, որով լավագույն պատասխանը կտրվի Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ նշեց ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հնարավորությանը՝ նախարարն ասաց, որ տավուշյան դեպքերից հետո հարցն արդիականացվել է: Արցախի ու Հայաստանի հարաբերությունների իրավական հիմքերը, հատկապես՝ անվտանգության ոլորտում, պետք է ամրագրվեն ու դրանց պետք է նոր որակ հաղորդվի: Նա միաժամանակ նկատեց, որ  այս պահին կարևոր է Արցախի միջազգային ճանաչումը:

Մայիլյանը նաև ընդգծեց, որ կարևոր խնդիր է հիմա ռազմական գործողությունները կանգնեցնելը:

Նրա խոսքով՝ այս պահին պայմանավորվածություն չկա, որ կողմերը հանդիպեն ու նոր զինադադար կնքեն:

Արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը նկատեց, որ երկու թշնամու դեմ ենք պայքարում:

Ասում է՝ հայտարարություններն այսբերգի երևացող կողմն են, նաև փակ զրույցներ էլ կան, որոնք ուղղված են Թուրքիայի զսպմանը:

Այս պահին կարևոր է Արցախի միջազգային ճանաչումը. Մասիս Մայիլյան