Հայկական կողմն ունի 200-ից ավելի վիրավոր. ՊԲ փոխհրամանատար
28/09/2020 19:50

Հայկական կողմն ունի 200-ից ավելի վիրավոր. ՊԲ փոխհրամանատար

Նախնական տվյալներով պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ունեն 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Այս մարտերը բնավ չեն ընկճել մեր անձնակազմին», - ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով դիրքային որոշակի փոփոխություններին՝ ՊԲ փոխհրամանատարը նշեց, որ փոփոխություններ կան: 

«Չկա մի ուղղություն, որ մարտերի դինամիկան դադարած լինի», -  ընդգծեց Արթուր Սարգսյանը։

Դիտարկմանը, որ ըստ ավելի վաղ տարածված հաղորդագրությունների, հայկական կողմի զոհերը 58-ն են, Արթուր Սարգսյանն արձագանքեց. 

«Ես զեկուցում եմ միայն ՊԲ հատվածի զոհերի թվաքանակի մասին»: 

Հայկական կողմն ունի 200-ից ավելի վիրավոր. ՊԲ փոխհրամանատար