Ըստ անհրաժեշտության՝ Արցախում վիրավորված զինծառայողներն անմիջապես տեղափոխվում են Երևան. Aysor.am-ի տեսանյութը
28/09/2020 17:54

Ըստ անհրաժեշտության՝ Արցախում վիրավորված զինծառայողներն անմիջապես տեղափոխվում են Երևան. Aysor.am-ի տեսանյութը

Ըստ անհրաժեշտության՝ Արցախում վիրավորված զինծառայողներն անմիջապես տեղափոխվում են Երևան, գործի են դրվում սանավիացիայի ուղղաթիռները։ 

Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ Արցախում ընթացող մարտերի հետևանքով հայկական կողմն ունի մոտ 120 վիրավոր։

«Այն մարդիկ, որոնց խորքային կամ մասնագիտացված բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել, տեղափոխվել են հիմնականում Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ ու հոսպիտալներ, այնտեղ են շարունակում բուժումները», - ասել էր նա։

Aysor.am-ի տեսանյութը՝ վիրավորների տեղափոխման վերաբերյալ։

Ըստ անհրաժեշտության՝ Արցախում վիրավորված զինծառայողներն անմիջապես տեղափոխվում են Երևան. Aysor.am-ի տեսանյութը