28/09/2020 00:41
Կան կոչեր, որ միջազգային հանրությունը ոչ միայն Ադրբեջանին պետք է զսպի, այլև Թուրքիային հեռու պահի այս գործընթացներից. Արցախի ԱԳ նախարար
Արցախում տեղի ունեցող իրադարձություններին միջազգային արձագանքը բուռն է եղել, Ստեփանակերտում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն՝ ընդգծելով, որ մի շարք դեպքերում Ադրբեջանին մեղադրում են և աջակցություն հայտնում Արցախի ժողորդին: Նախարարի խոսքով՝ հիմնական մեսիջը հետևյալն է՝ պետք է կանգնեցնել պատերազմական գործողությունները, վերադառնալ բանակցությունների:
Անդրադառնալով Թուրքիայի միակողմանի ու ագրեսիվ արձագանքին՝ Մայիլյանն ասաց.
«Թուրքիայի ներգրավվածությունը վտանգավոր տարրեր է պարունակում: Պատահական չէ, որ կան կոչեր, ըստ որոնց՝ միջազգային հանրությունը ոչ միայն Ադրբեջանին պետք է զսպի, այլև Թուրքիային հեռու պահի այս գործընթացներից», - ասաց Մայիլյանը: