Այս պահին մեր կորուստներն ամփոփվում են, կներկայացնենք առավոտյան. Արծրուն Հովհաննիսյան
29/09/2020 23:08

Այս պահին մեր կորուստներն ամփոփվում են, կներկայացնենք առավոտյան. Արծրուն Հովհաննիսյան

Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Անդրադառնալով դեպքին՝  ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այսօր Ադրբեջանը շտապել է հերքել ծիծաղելի բառապաշարով: Հակառակորդն ասել է, որ նման ինքնաթիռ չունեն:

«Մենք գիտենք, որ դրանք պատկանում են Թուրքիայի ռազմաօդային ուժերին և այդ մասին հստակ նշեցինք», - ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ գործել են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ:

Նա ընդգծեց, որ այս պահին մեր կորուստները ամփոփվում են, կներկայացվեն առավոտյան: Հովհաննիսյանը կարևորեց այն հանգամանքը, որ մեր ԶՈՒ-ն հայտնաբերում է և ժամանակին խոցման միջոցով ոչնչացնում զենք-զինամթերք տեղափոխող շարասյուները:

Դիրքեր վերցնելու մասին հարցերին էլ Հովհաննիսյանը պատասխանեց, որ սա առանձին դիրքեր վերցնելու պատերազմ չէ, «սա ավելի մեծ նշանակությամբ պատերազմ է»;

Նա նաև հորդորեց սահմանափակել զորքերում ծառայողներին ուղղված զանգերը. «Դա թիրախավորում է նրանց»:

Այս պահին մեր կորուստներն ամփոփվում են, կներկայացնենք առավոտյան. Արծրուն Հովհաննիսյան