Բաքվի հետ բանակցությունների համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ. Փաշինյան
29/09/2020 20:39

Բաքվի հետ բանակցությունների համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ. Փաշինյան

Բաքվի հետ բանակցությունների համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ, դժվար է խոսել այդ մասին, քանի դեռ Ղարաբաղում ռազմական գործողություններ են ընթանում, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ վերաբերում է կոնկրետ բանակցություններին... բանակցությունների համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան մթնոլորտ, շատ դժվար է խոսել բանակցությունների, հատկապես՝ դրանց բովանդակության մասին, երբ կան հստակ ռազմական գործողություններ», - ասել է Փաշինյանը «Россия 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում:

Նա ընդգծել է՝ առաջին հերթին պետք է դադարեցվի բռնությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում:

Բաքվի հետ բանակցությունների համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ. Փաշինյան